ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Amazon web services ընկերության տարածաշրջանային երկրների հանրային քաղաքականության գծով ղեկավար Ֆրանկո Սպիչիարելիին:
Հանդիպմանը վարչապետը կարեւորել է Amazon ընկերության համագործակցությունը եւ նշել, որ տեխնոլոգիական ոլորտի զարգացումը ՀՀ Կառավարության համար ունի առաջնահերթ նշանակություն: Փաշինյանը հավելել է, որ Amazon-ի հետ փոխգործակցությունն ու ակտիվ երկխոսությունը կնպաստեն համատեղ ծրագրերի իրագործմանը:
Ֆրանկո Սպիչիարելին իր հերթին ընդգծել է Հայաստանի համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը: Նա հավելել է, որ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ ակտիվ քննարկումների փուլում են:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են թվայնացման ոլորտում ծրագրերի իրագործմանն ու այդ ուղղությամբ առաջիկայում նախատեսվող համատեղ աշխատանքներին: