Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ահաբեկչության համար մեղավորը Հայաստանը եւ միջազգային միջնորդներն են:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստում նման միտք է արտահայտել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
Նա Հայաստանին մեղադրել է «անտարբերության» եւ «վրեժխնդրության համար ժամանակ շահելու փորձի», իսկ միջնորդներին՝ «կանխակալ մոտեցման» համար։
Ընդ որում, ըստ Բայրամովի, հասել է ժամանակը՝ օգտվելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղություն հաստատելու հնարավորությունից։