Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքի խոշորագույն «Տեմեռնիկ» շուկայում նոյեմբերի 30-ի ուշ երեկոյան հրդեհ է բռնկվել։ Ըստ արտակարգ իրավիճակների նախարարության՝ հրդեհը սկսվել է ավելի քան 1000 քմ մակերեսում, սակայն կրակը արագորեն տարածվել է շուկայի ամբողջ տարածքով։
Հրդեհը տեղայնացվել է 4 հազար քառակուսի մետր տարածքում։
Նախնական տվյալներով՝ հրդեհի հետեւանքով զոհեր եւ վիրավորներ չկան։ Նյութական վնասի ծավալի մասին տեղեկություններ եւս առայժմ չեն հաղորդվում։