Թուրքական TRT Haber պարբերականը գրում է, որ Մեծ Բրիտանիան որոշել է համոզել Գերմանիային Թուրքիային վաճառել Eurofighter Typhoon կործանիչներ:
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը գերմանական Eurofighter ինքնաթիռներ գնելու հարցը վերջերս քննարկել է իր բրիտանացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ։ Թուրքիան մտադիր է ձեռք բերել վերջին մոդիֆիկացիայի 40 Typhoon կործանիչ. 20-ը՝ առաջին փուլում, եւս 20-ը՝ ավելի ուշ։
Նախկինում Գյուլերը հայտնել էր, որ Թուրքիան Eurofighter Typhoon-ի գնման հարցերը փորձում է լուծել Անգլիայի միջոցով։ Պարբերականը հավելել է, որ Typhoon-ը միակ ինքնաթիռն է, որի վրա Անկարան կենտրոնանում է F16-ի գնման եւ արդիականացման գործընթացին զուգահեռ: