Հունգարիան առաջարկում է ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը չներառել դեկտեմբերին անցկացվող գագաթնաժողովի օրակարգում։
«Արդեն մեզ համար պարզ է, որ ԵՄ անդամ պետությունների միջեւ տվյալ հարցով համաձայնություն չի լինի»,- ասել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
Օրբանն առաջարկել է ԵՄ-ին նախ ռազմավարական գործընկերության համաձայնագիր կնքել Ուկրաինայի հետ, իսկ 5-10 տարի անց վերադառնալ անդամակցության մասին խոսակցությանը։