Կորեայի Հանրապետությունը պատժամիջոցներ է սահմանել 11 անձանց նկատմամբ, որոնք առնչվում են ԿԺԴՀ-ի հետախուզական արբանյակների եւ բալիստիկ հրթիռների ստեղծմանը:
Սահմանափակումները ներդրվում են որպես պատասխան, այսպես կոչված, հետախուզական արբանյակի արձակմանը, որը սպառնում է Կորեական թերակղզու եւ միջազգային հանրության խաղաղությանն ու անվտանգությանը։
Սա Կորեայի Հանրապետության նախագահ Յուն Սեոկ Յոլի օրոք պատժամիջոցների 13-րդ փաթեթն է։ 2022 թվականի հոկտեմբերից 75 ֆիզիկական եւ 53 իրավաբանական անձ ընդգրկվել է պատժամիջոցների ցուցակներում։
Ավելի վաղ Կիմ Չեն Ընը դստեր հետ այցելել էր ԿԺԴՀ ռազմաօդային ուժերի բազա, երկրի ավիացիայի օրվա կապակցությամբ շնորհավորել օդաչուներին եւ դիտել ցուցադրական թռիչքները։