«Մենք մտադիր էինք ավելի արագ արդյունքներ ստանալ։ Այս տեսանկյունից, ցավոք, ցանկալի արդյունքների չենք հասել։ Եվ սա փաստ է»,- Associated Press-ին տված հարցազրույցում նշել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Տեսեք՝ մենք չենք նահանջում, ես ուրախ եմ։ Աշխարհի երկրորդ (լավագույն) բանակի դեմ ենք կռվում, գոհ եմ։ Մարդկանց ենք կորցնում, ես գոհ չեմ։ Մենք չստացանք մեր ուզած բոլոր զենքերը, ես չեմ կարող գոհ լինել, բայց չեմ էլ կարող շատ դժգոհել»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Զելենսկին նաեւ նշել է, որ Գազայի հատվածում Իսրայելի կողմից վարվող պատերազմը զգալիորեն նվազեցրել է Ուկրաինային ռազմական օգնության մատակարարումները։
«Միայն կույրը չի կարող տեսնել սա։ Մենք չպետք է թույլ տանք, որ մարդիկ մոռանան այստեղ պատերազմի մասին»,- հավելել է նա։