Հայաստանում առաջին անգամ կատարվելու են մարդու մազի բաղադրության մեջ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, թունավոր նյութերի հայտնաբերման փորձաքննություններ:
ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկանում ենք, որ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի ձեռք բերած նոր սարքերի միջոցով փորձաքննությունը կարվի միջազգային ստանդարտներով նախատեսված մեթոդների կիրառմամբ: Արդյունքում փորձագետը կստանա ճշգրիտ տվյալներ։
Փորձաքննությունը կանցկացվի ՀՀ առողջապահության նախարարության կողմից լաբորատոր-ախտորոշիչ (թունաբանական) քննություններ իրականացնելու լիցենզիայի հիման վրա: