Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Քրիստինա Քվինն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության կրթական եւ մշակութային բյուրոյի քաղաքականության հարցերով փոխպետքարտուղարի տեղակալ Ռաֆիկ Մանսուրին եւ Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության ոլորտի առաջադեմ գործիչներին՝ քննության առնելու հետազոտական եւ մշակութային ժառանգության պահպանության աշխատանքների ընթացքը եւ այդ ժառանգությունը պաշտպանելու ներկայիս կարիքները։ Դրա մասին հայտնել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից:
«Միացյալ Նահանգները հպարտ է աշխատել հայ գործընկերների հետ՝ պահպանելու եւ պաշտպանելու Հայաստանի մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհի համար»,- ասել է դեսպան Քվինը։