Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը եւ նրա ֆրանսիացի գործընկեր Կատրին Կոլոնան պայմանավորվել են ստեղծել իսրայելա-ֆրանսիական համատեղ խումբ, որը թույլ կտա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1701-րդ բանաձեւի կամ որեւէ այլ ակտի իրագործման եղանակով «Հըզբոլլահ» ահաբեկչական կազմակերպության զինյալներին վտարել տարածաշրջանից:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ Ֆրանսիան առանձնահատուկ ազդեցություն ունի Լիբանանում։ Հարկ է նշել, որ ի տարբերություն ԱՄՆ-ի, Գերմանիայի կամ Մեծ Բրիտանիայի, որոնց համար տարբերակում չկա «Հըզբոլլահի» քաղաքական եւ մարտական կառույցների միջեւ, Ֆրանսիան ահաբեկչական է ճանաչում միայն «Հըզբոլլահ»-ի մարտական մասը, մինչդեռ քաղաքական կառույցին համարում է լեգիտիմ հասարակական-քաղաքական շարժում։