Վերջին օրերի փոթորկի հետեւանքով Ղրիմում զոհերի թիվը հասել է հինգի։ Աղետի հետեւանքով տուժել է 12 մարդ, ցավոք՝ եւս 5 մարդ մահացել է:
Ավելի վաղ հաղորդվել է մեկ մահվան եւ չորս վիրավորի մասին։
Անցյալ շաբաթավերջին միջերկրածովյան ցիկլոնը Ղրիմում առաջացրել է մինչեւ 40 մ/վ արագության քամիներ եւ անձրեւներ։ Արտակարգ դրություն է մտցվել Սեւաստոպոլում եւ եւս 15 համայնքներում։ Թերակղզու շատ բնակավայրեր հոսանքազրկվել էին։
Սեւ ծովի առափնյա՝ Եվպատորիայի, ինչպես նաեւ Սակիի շրջաններում նույնպես փոթորկի պատճառով առաջացել էին բազմաթիվ արտակարգ իրադրություններ։ Օդերեւութաբաններն առաջիկա օրերին եւս Ղրիմում կանխատեսում են փոթորիկ։