Դեկտեմբերի 1-ին՝ 13.00-19.00-ն, Երեւանի Ազատության հրապարակին հարակից տարածքում կրկին գործելու է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն»-ի շարժական կլինիկան։
Ըստ կենտրոնի տնօրեն Ստեփան Աթոյանի՝ շարժական կլինիկայում անցկացվելու են ՄԻԱՎ/ՁԻԱՀ–ի, սիֆիլիսի եւ հեպատիտ C-ի անվճար, անանուն հետազոտություն եւ խորհրդատվություն։
«Դրան շատ արագ թեստեր են, եւ մարդիկ կարող են իմանալ պատասխանը, եւ դա անվճար է»,- հավելել է Ստեփան Աթոյանը։