ՌԴ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 6 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների համար Հայաստան։
Դրանք անկողնային սպիտակեղեն եւ ներքնակներ են, երեխաների համար հիգիենայի հավաքածուներ, տեխնիկա, հագուստ, սննդի հավաքածուներ:
Հումանիտար օգնությունը հավաքվել է հայկական սփյուռքի խնդրանքով։ Ռուսական կողմը կապի մեջ է Հայաստանի գործընկերների հետ, որպեսզի հարցեր առաջանալու դեպքում հնարավոր լինի դրանք լուծել։