Այս տարվա սկզբից Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունն աճել է 38,575 միլիարդ դոլարով, ասված է Bloomberg-ի միլիարդատերերի ինդեքսում։
Bloomberg Billionaires Index-ի տվյալներով՝ տարեսկզբից Lukoil-ի հիմնադիր Վագիտ Ալեքպերովը վաստակել է 9,14 միլիարդ դոլար, նրա կարողությունը հասել է 24,5 միլիարդ դոլարի։ Eurochem-ի և SUEK-ի համահիմնադիր Անդրեյ Մելնիչենկոյի կարողությունը աճել է 4,03 միլիարդ դոլարով՝ հասնելով 17,2 միլիարդ դոլարի։ Միևնույն ժամանակ, Lukoil-ի նախկին փոխնախագահ Լեոնիդ Ֆեդունը վաստակել է 3,89 միլիարդ դոլար, նրա կարողությունը 9,76 միլիարդ դոլար է։