Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Քերիմ Վելիեւը դեկտեմբերի 2-ին նախարարության ղեկավար կազմի այլ ներկայացուցիչների հետ այցելել է Հայաստանի հետ սահմանին մոտ գտնվող զորամասեր։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից հայտնել են, որ փոխնախարարը հանդիպել է զինծառայողների հետ, ինչպես նաեւ ստուգել զինվորական ծառայության ու հերթապահության կազմակերպումը։ Վելիեւը այցելել է նաեւ հրետանային, ինժեներային եւ հրամանատարական զորամասեր, ստուգել նրանց մարտական պատրաստվածությունը: Այցի ավարտին Ադրբեջանի պաշտպանության փոխնախարարը հետեւել է ստորաբաժանումներից մեկի վարժանքներին։