ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից հայտնել են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում փակ է Արագածոտնի մարզի՝ «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Լարսը բաց է
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի փոխադրամիջոցների համար: Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից եւ ՌԴ Աատակարգ իրավիճակների նախարարության Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։