Ինդոնեզիայի Սումատրա կղզում դեկտեմբերի 3-ին Մերափի հրաբխի ժայթքման հետեւանքով առնվազն 11 մարդ է մահացել։ Դրա մասին հայտնել են տեղական արտակարգ ծառայություններից:
Ըստ բրիտանական Reuters գործակալության՝ ողջ հայտնաբերվել է 3 մարդ, եւս 12-ը համարվում են անհետ կորած։
Նախնական տվյալներով՝ հրաբուխն ավելի քան 15 հազար մետր բարձրության վրա արտանետել է մոխիր եւ հրահեղուկ զանգված։