Իրանը Նախիջեւանում նոր գլխավոր հյուպատոս է նշանակել: Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ պաշտոնում Սեյիդ Ահմեդ Հուսեյնին կփոխարինի Ազիզ Մանսուրին։
Հաղորդվում է, որ նոր գլխավոր հյուպատոսը Թավրիզում հանդիպել է Արեւելյան Ադրբեջանի նահանգապետի հետ։
Հանդիպման ընթացքում Իրանի դեսպանը հայտարարել է, որ պատրաստ է համագործակցելու Արեւելյան Ադրբեջան նահանգի հետ Իրանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների զարգացման հարցում։