Դեկտեմբերի 4-ին Ադրբեջանում սկսվում է օգոստոսի 16-ին ապօրինի կալանավորված՝ ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայող Գագիկ Ոսկանյանի քրեական գործով դատավարությունը։
Ըստ ադրբեջանական APA գործակալության՝ գործը կքննվի Բաքվում՝ ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Աբդուլա Մամեդովի նախագահությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարության օգոստոսի 16-ի հայտարարության համաձայն՝ վարժական հավաքի մասնակից Գագիկ Ոսկանյանը լքել է դիրքը, որից հետո Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել է հայ զինծառայողի ձերբակալության մասին եւ Հայաստանին մեղադրել սահմանագոտու արեւելյան հատվածում դիվերսիոն ներթափանցման փորձ կատարելու համար։