ԱՄՆ 45-րդ նախագահ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը Կոնգրեսին կոչ է արել արագ գործել՝ չմոռանալ ուկրաինական ճակատը եւ աջակցել այդ երկրին Ռուսաստանի դեմ պայքարում: Ըստ նրա՝ ռազմավարական ծանրության կենտրոնը շարժվում է դեպի Գազայի պատերազմ:
«Եթե մենք չօգնենք ուկրաինացիներին, Ռուսաստանն ի վերջո կհաղթի։ Կարծում եմ՝ մենք պետք է ավելի լավ գործենք»,- ասել է Բոլթոնը WABC 770 AM ռադիոկայանին տված հարցազրույցում:
Նա հավելել է, որ Ներկայացուցիչների պալատն ու սենատորները պետք է ավելի շատ ճնշում գործադրեն Բայդենի վրա՝ Ուկրաինայի հետ հաղթական ռազմավարություն մշակելու համար: Ըստ Բոլթոնի՝ ոչ միայն չպիտի թույլ տալ, որ Ուկրաինան պարտվի, այլ պետք է ձգտել հասկանալու՝ ինչպես կարող է Ուկրաինան հաղթել: «Հուսով եմ՝ լրացուցիչ օգնություն ցուցաբերելու տարբերակ կունենանք»,- շեշտել է նա:
Բոլթոնը նաեւ նշել է, թե աճում է անհանգստությունը, որ Ռուսաստանը կկարողանա ապահովել «դիվանագիտական հաղթանակ»՝ պահպանելու արեւելյան Ուկրաինայում անօրինականորեն բռնակցված տարածքները: