Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հանդիպել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ։ «Սինհուա» գործակալությունը Պեկինում անցկացված հանդիպման այլ մանրամասներ չի հաղորդել։
Իր հերթին Բելառուսի նախագահի աշխատակազմին մոտ գտնվող «Пул первого» տելեգրամ-ալիքը հայտնել է, որ հանդիպումը տեղի է ունենում Դյաոյութայի կառավարական նստավայրում՝ նաեւ լուսանկար հրապարակելով բանակցություններից։
Ավելի վաղ BelTA գործակալությունը, հղում անելով Բելառուսի նախագահի մամուլի ծառայությանը, հայտնել էր, որ Լուկաշենկոն դեկտեմբերի 3-4-ը կայցելի Չինաստան, որտեղ կհանդիպի Սի Ծինփինի հետ։ Բանակցությունների օրակարգում են առեւտրատնտեսական, ներդրումային եւ միջազգային համագործակցության հարցեր։ Այցի ծրագիրը ներառում է նաեւ սոցիալական եւ հումանիտար մի շարք միջոցառումներ։