2020 թվականի նոյեմբերի 10-ից մինչ օրս ականների պայթյունների հետեւանքով զոհվել է 65 մարդ: Սրա մասին հայտնել է Ադրբեջանի Մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիեւան՝ ելույթ ունենալով «Ադրբեջանում հաշմանդամություն ունեցող անձանց եւ ականներից տուժածների պաշտպանությունը» միջոցառմանը։
Սաբինա Ալիեւան նշել է, որ զոհվածների մեծ մասը խաղաղ բնակիչներ են: Ըստ նրա՝ «ականի պայթյունի հետեւանքով 272 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ադբրեջանի օմբուդսմենը պնդում է, որ ընդհանուր առմամբ, 1991 թվականից առ այսօր որպես ականներից տուժած է գրանցվել 3416 մարդ, որից 357-ը երեխաներ են, 38-ը՝ կանայք»։
Պաշտոնյան հավելել է, որ Հայաստանը դեռեւս հրաժարվում է Ադրբեջանին ականապատ դաշտերի ճշգրիտ քարտեզներ տրամադրելուց՝ չնայած ականների պայթյունների հետեւանքով բազմաթիվ զոհերին։