Հենրի Քիսինջերը մահից կարճ ժամանակ առաջ կոչ էր արել հրաժարվել Պաղեստինը որպես անկախ պետություն ստեղծելու գաղափարից։ Ամերիկյան Politico պարբերականը գրում է, որ ԱՄՆ նախկին պետքարտուղարը վերջին հարցազրույցներից մեկում քննադատել է իսրայելա-պաղեստինյան հակամարտության՝ «երկու պետություն» բանաձեւով լուծում գտնելու ձգտումը։ Հենրի Քիսինջերը նախազգուշացրել է, որ արդյունքը կլինի այն, որ երկու տարածքներից մեկը վճռականորեն կձգտի ջախջախելու Իսրայել պետությունը։
ԱՄՆ 37-րդ նախագահ Ռիչարդ Նիքսոնի կառավարման տարիներին ազգային անվտանգության հարցերով խորհրդական ու ԱՄՆ պետքարտուղար Հենրի Քիսինջերը հույս է հայտնել, որ կողմերը երկխոսություն կվարեն, որոնք կհիշեցնեն 1973 թվականի «Դատաստանի օրվա» պատերազմի ավարտին իր մասնակցությամբ սկսված բանակցությունները։