Դեկտեմբերի 4-ի առավոտվա տվյալներով՝ բիթքոինի արժեքն աճել է 4,68%-ով՝ հասնելով մինչեւ 41 հազար 289 դոլարի։
Coindesk հարթակը հայտնել է, որ վերջին անգամ Bitcoin-ի գինը գերազանցել է 41 հազար դոլարը 2022 թվականի ապրիլի 20-ին։
Bitcoin-ը բլոքչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված կրիպտոարժույթի ապակենտրոնացված համակարգ է, որը կարող է «արդյունահանել» (թողարկել) համակարգի մասնակից ցանկացած օգտատեր։
Համակարգի հայեցակարգը հրապարակվել է 2008-ի նոյեմբերին Սատոշի Նակամոտո կեղծանունով հայտնի օգտատիրոջ (կամ օգտատերերի խմբի) նախաձեռնությամբ, սակայն Bitcoin-ը, որպես արժույթ, սկսել է արժեւորվել միայն վերջին տարիներին: Բիթքոինի արտադրությունը սահմանափակ է, ներկայում մեծ մասն արդեն «արդյունահանվել է»: