Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում: Սրա մասին հայտարարել է անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարը։
Նա նշել է, որ գործողությունը կիրականացվի Գազայի հատվածում, Հորդանան գետի արեւմտյան ափին, Լիբանանում, Թուրքիայում, Կատարում եւ այլ տարածքներում։
Բարը այդ ծրագրերը համեմատել է 1972 թվականին Մյունխենում իսրայելցի մարզիկների սպանությանը ներգրավված անձանց վերացման հետ։