Կուբայի նախագահ Միգել Դիաս-Կանելը պաշտոնական այցով ժամանել է Իրան։ Ըտս իրանական Tasnim գործակալության՝ Դիաս-Կանելին ընդունել է Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Բանակցություններից հետո կողմերը նախատեսում են ստորագրել համագործակցության մի շարք համաձայնագրեր եւ հուշագրեր։
Սա Կուբայի առաջնորդի առաջին այցն է Իրան վերջին 22 տարվա ընթացքում։ Ֆիդել Կաստրոն առաջին անգամ Իրան է այցելել 2001 թվականին։