Ադրբեջանը դեկտեմբերի 4-ին հայտարարել է Հադրութի Սբ Հարություն եկեղեցին որպես աղվանական վերականգնելու մասին։ Տեղեկությունը հայտնել է Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության պետական խորհուրդը։
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ «ըստ Հադրութ քաղաքի նորամշակ գլխավոր հատակագծի, առաջիկայում՝ հնագիտական պեղումներ իրականացնելուց հետո, այն կվերականգնվի։ Նախատեսվում է նաեւ եկեղեցում ստեղծել «աղվանական» մշակույթը ներկայացնող թանգարան»։