Դեկտեմբերի 4-ին՝ 02։50-ի սահմաններում, հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ա. Հ.-ն: Դրա մասին հայտնել են ՀՀ պաշտպանության նախարարությունից:
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Այս պահի դրությամբ վիրավոր զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն։