ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը դեկտեմբերի 4-ին ճեպազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը դեռեւս չի արձագանքել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ հայկական կողմի վերջին առաջարկներին։ Փոխարտգործնախարարը խոստացել է պատասխան լինելու դեպքում անհապաղ հայտնել լրատվամիջոցներին:
Հայկական կողմը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր 6-րդ առաջարկն ադրբեջանական կողմին էր փոխանցել նոյեմբերի 21-ին: