Ստամբուլում դեկտեմբերի 4-ին 5,2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել: Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը եղել է Բուրսա քաղաքից 32 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 1,4 միլիոն մարդ։
Թուրքական լրատվամիջոցները գրում են, որ երկրաշարժը զգացվել է Ստամբուլում, Քոջաելիում, Բուրսայում, Սաքարիայում, Չանաքքալեում եւ մի շարք այլ քաղաքներում։ Զոհերի եւ ավերածությունների մասին տեղեկություններ դեռեւս չկան։