Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները նոյեմբերի 24-28-ը սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելել են Հայաստանի Հանրապետություն ներկրել վտանգավոր սննդամթերք:
Արգելված վտանգավոր սննդամթերքի թվում է Բրազիլիայից բերված ՀՀ սահման հասցված 64000 կգ թռչնամիսը, 22509,01 կգ խոշոր եղջերավոր կենդանու ենթամթերքը, ինչպես նաեւ 50976 կգ խոզի միսը: Նշված սննդամթերքն ունի լիստերիա (Listeria monocytogenes)ցուցանիշը:
Իրանից էլ արգելվել է յոդի զանգվածամաս ցուցանիշ ունեցող յոդացված 1325 կգ կերակրի աղի ներկրումը։