Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է Հունաստան այցելելու մտադրության մասին։ Էրդողանի աշխատակազմի հաղորդագրության մեջ ասվում է, որ այցի նպատակն է «խորացնել երկու հարեւան երկրների համագործակցությունը»։
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ այցը նախատեսված է դեկտեմբերի 7-ին Սալոնիկ քաղաքում, որտեղ Էրդողանը բանակցություններ կսկսի Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի հետ։
ՆԱՏՕ-ի անդամ երկու երկրների հարաբերություններում ջերմացում է սկսվել սեպտեմբերին՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի նստաշրջանում։
Դիվանագիտական մերձեցման քայլը հաջորդում է Թուրքիայի եւ Հունաստանի միջեւ լարվածության երկար ժամանակաշրջանին, որն առաջացել է մասնավորապես Էգեյան ծովում ինքնիշխանության եւ Արեւելյան Միջերկրական ծովում բնական գազի եւ այլ ռեսուրսների զարգացման շուրջ վեճերով: