Մեքսիկայի համալսարանի գիտնականները հետազոտության արդյունքների հիման վրա հանգել են եզրակացության, որ գարեջուրն ի վիճակի է բարելավելու մարդու հիշողությունը:
Բրիտանական The Sun պարբերականը նշում է, որ հետազոտության ընթացքում գիտական փորձեր են արվել մտածողության արագությունն ու կարճաժամկետ հիշողությունը ստուգելու համար։ Ըստ արդյունքների՝ գարեջուր խմողները բանավոր եւ տարածական աշխատանքային հիշողության առումով ավելի ճշգրիտ եւ արագ են արձագանքել, քան գինի կամ ավելի թունդ ոգելից խմիչքներ օգտագործողները եւ անգամ ոգելից չօգտագործողները:
Միաժամանակ գիտնականները նշում են, որ 3,6% թնդությամբ գարեջրի օպտիմալ քանակը օրական պետք է լինի 0,5 լ։ Օրական ավելի շատ գարեջուր օգտագործելու դեպքում աշխատունակությունը կնվազի: