Փրկարար ծառայությունից հայտնել են, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի Հանրապետության տարածքում կա փակ ավտոճանապարհ։
Մասնավորապես, փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձրլեռնային օդերեւութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը։
Խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Դրա մասին հայտնել են Վրաստանի ՆԳՆ արտակարգ իրավիճակների դեպարտամենտից եւ ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։