ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 6-8-ը կայցելի Ադրբեջան եւ Ռումինիա։
Դրա մասին նշված է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության հրապարակած հայտարարության մեջ։
Օ՛Բրայենը Բաքվում կհանդիպի «ադրբեջանական պաշտոնյաների հետ՝ նպատակ ունենալով ամրապնդելու երկկողմ հարաբերությունները եւ աջակցելու Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղությանը»։
Ռումինիայում պետքարտուղարի օգնականը կմասնակցի հացահատիկի արտահանմանը նվիրված հանդիպմանը: