Դեկտեմբերի 5-ին երկարաձգվել է Եվրամիության մարդու իրավունքների գլոբալ պատժամիջոցների ռեժիմը: Պատժամիջոցներն ուղղված են ֆիզիկական անձանց եւ կազմակերպություններին, որոնք պատասխանատու են ամբողջ աշխարհում մարդու իրավունքների լուրջ խախտումների համար:
Նշվում է, որ դրանք երկարացվել են մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 8-ը։ Ներկա սահմանափակող միջոցները կշարունակեն վերանայվել ամեն տարի։