Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում նախարարական հերթական երկխոսության շրջանակում տեղի կունենա մերձկասպյան երկրների՝ Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի եւ Թուրքմենստանի արտգործնախարարների հանդիպումը:
Նախատեսվում է քննարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարածաշրջանային հարցեր՝ շեշտը դնելով կասպյան համագործակցության զարգացման առաջնահերթությունների վրա։
Նիստը կնախագահի ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, որի հետ նշված երկրների արտգործնախարարներից մի քանիսը առանձնազրույց կունենան: