Թուրք վերլուծաբան Էնգին Օզերը հայտարարել է, որ Թուրքիայում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման անդամների նկատմամբ հալածանքների մասին Թել Ավիվի հայտարարությունների առնչությամբ Անկարան քայլեր կձեռնարկի իսրայելական հետախուզության դեմ։
Նախօրեին «Մոսադը»՝ ի դեմս անվտանգության գլխավոր ծառայության ղեկավար Ռոնեն Բարի, հայտարարել էր, որ Իսրայելը մտադիր է վերացնել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման առաջնորդներին ամբողջ աշխարհում: Ռոնեն Բարին նշել էր, որ գործողությունը կիրականացվի Գազայի հատվածում, Հորդանան գետի արեւմտյան ափին, Լիբանանում, Թուրքիայում, Կատարում եւ այլ տարածքներում։
Ըստ թուրք փորձագետ Օզերի՝ Անկարան նման հարցերում գործում է միջազգային իրավունքին համապատասխան։
«ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները Թուրքիայի պաշտոնական հյուրերն են եւ Անկարայի պաշտպանության տակ են»,- նշել է Օզերը։ Սակայն նա ընդգծել է, որ Իսրայելի հետախուզական կազմակերպությունների ձեռնարկած ցանկացած քայլ կդիտվի Թուրքիայի դեմ արված քայլ։