Մայրերի հինգերորդ համազգային ժողովում ԿԺԴՀ ղեկավար Կիմ Չեն Ընը մտահոգություն է հայտնել երկրում ծնելիության անկման կապակցությամբ։
Հյուսիսիային Կորեայի ղեկավարը դա կապել է երիտասարդների շրջանում «հակասոցիալիստական վարքագծի աճող խնդրի» հետ եւ կանանց կոչ արել հնարավորինս շատ երեխաներ ծնել «հանուն կուսակցության, հեղափոխության եւ երկրի»։