Ազգային ժողովը դեկտեմբերի 5-ին հրաժարվել է լիագումար նիստի օրակարգում ԼՂ-ն Ադրբեջանի մաս ճանաչելու համար քրեական պատասխանատվություն սահմանելու մասին օրենքի նախագիծը ներառելուց: Որոշմանը դեմ է քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 57 պատգամավոր, փաստաթղթին կողմ է քվեարկել 26 ընդդիմադիր պատգամավոր:
Հայաստանի խորհրդարանական ընդդիմությունը իշխող խմբակցությանը մեղադրել է Արցախյան հարցի համատեքստում իր նախընտրական խոստումները չկատարելու համար:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, դիմելով Արծվիկ Մինասյանին, հայտարարել է, որ «Հայաքվե» նախաձեռնությունը տապալելով՝ «ձեզ փրկում ենք, ձեզ օգնում ենք, որովհետեւ դուք ձեր նախաձեռնության պատանդն եք»։
Սիմոնյանը հավելել է, որ եթե այդ օրենքն ընդունվեր, «մեր դաշնակից ՌԴ նախագահին դատելո՞ւ էինք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»: