Իսրայելը միանշանակ կարող է ռազմավարական պարտություն կրել, եթե շարունակի հետեւողականորեն ոչնչացնել Գազայի խաղաղ բնակիչներին ու ավերել խաղաղ բնակավայրերը: Դրա մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը դեկտեմբերի 5-ին հայտարարել է Կալիֆոռնիայում Ռեյգանի ազգային պաշտպանության ֆորումում։
«Նման պայքարում ծանրության կենտրոնը խաղաղ բնակչությունն է։ Իսկ եթե նրանց քշես թշնամու գիրկը, մարտավարական հաղթանակը կփոխարինես ռազմավարական պարտությամբ»,-ընդգծել է Օսթինը:
Պենտագոնի ղեկավարը հավելել է, որ ինքը բազմիցս կոչ է արել Իսրայելի ղեկավարներին հոգ տանել պաղեստինցի խաղաղ բնակիչների մասին։
BBC-ի տվյալներով` հոկտեմբերի 7-ից ի վեր Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետեւանքով զոհվել է ավելի քան 15 հազար մարդ, որոնցից ավելի քան 6000-ը` երեխաներ: Տուժել է ավելի քան 98 հազար շինություն։