ԱՄՆ պետքարտուղարի խոսնակ Մեթյու Միլլերը դեկտեմբերի 5-ին անդրադարձել է Ջեյմս Օ’Բրայենի՝ Բաքու կատարելիք այցին եւ այդ համատեքստում հայ-ադրեջանական հարաբերություններին։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը երբեք չի հայտարարել, թե մտադիր չէ շարունակել համագործակցությունն Ադրբեջանի հետ։
«Դա հակասում է Միացյալ Նահանգների շահերին, եւ ըստ իս՝ նման կերպ վարվելը կհակասեր տարածաշրջանում խաղաղության եւ անվտանգության շահերին, եթե որոշեինք պարզապես դադարեցնել մեր բոլոր դիվանագիտական հարաբերություններն Ադրբեջանի հետ»,- նշել է պետքարտուղարի խոսնակը:
Նա միաժամանակ Ադրբեջանին կոչ է արել ձգտել Հայաստանի հետ հարատեւ խաղաղության, եւ դա այն է, ինչը կշարունակի մնալ դիվանագիտական փոխգործակցության կենտրոնում:
Միլլերը հավելել է, որ ԱՄՆ-ը շարունակում է անմիջական կերպով համագործակցել ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ: