Ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը դեկտեմբերի 5-ին հայտարարել է, որ եթե Կոնգրեսը չհաստատի Կիեւին տրամադրվող օգնությունը, ԱՄՆ-ը «պատասխանատվություն կկրի» Ուկրաինայի պարտության համար:
Նա ընդգծել է, որ ամերիկյան ֆինանսավորումը «չափազանց անհրաժեշտ» է Ուկրաինային ԱՄՆ աջակցությունը պահպանելու համար։ Ջանեթ Յելեն հավելել է, որ ինքը խոսել էԿոնգրեսի անդամների հետ:
«Կարծում եմ, նրանք հասկանում են, որ սա բարդ իրավիճակ է, եւ մենք կարող ենք պատասխանատվություն կրել Ուկրաինայի պարտության համար, եթե չկարողանանք Ուկրաինային տրամադրել անհրաժեշտ ֆինանսավորում»,- ասել է Ելենը։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ-ն ու Եվրամիությունը դժվարանում են համաձայնության գալ Ուկրաինային ֆինանսավորելու շուրջ: Սպիտակ տունը զգուշացրել է Միացյալ Նահանգների Կոնգրեսին, որ Ուկրաինային օգնություն տրամադրելու համար նախատեսված միջոցները կսպառվեն մինչեւ տարեվերջ: Եվրամիությունը նույնպես դժվարությունների է բախվում Կիեւի համար 50 միլիարդ եվրոյի (54 միլիարդ դոլար) նոր օգնության շուրջ համաձայնության գալու հարցում: