Շիրակի մարզի մսագործներն ու միս արտադրողները բողոքի ցույցով Շիրակի մարզպետարանում են։
Անելանելի վիճակում են. հանրապետությունում միս-մսամթերքի իրացման շուկայում դեկտեմբերի 6-ից ոչ սպանդանոցային մորթի արդյունքում ստացված միս հայտնաբերելու դեպքում կասեցվելու է ամբողջ խմբաքանակի իրացումը: Բացի այդ՝ առգրավվելու եւ ոչնչացվելու է մսամթերքը։
Ցուցարարները դժգոհում են. որտե՞ղ մորթ իրացնեն, եթե Գյումրու մոտակա սպանդանոցը 40 կմ հեռավորության վրա է։ Իսկ այնտեղ հերթ կհասնի թե ոչ, հարցի այլ կողմն է: Տեղափոխման եւ սպանդանոցային ամբողջ ծախսն էլ կատարելու է տնտեսվարողը։