Ըստ ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքի՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 26-ի որոշմամբ՝ Նանե Ասատրյանը դեկտեմբերի 6-ից վերականգնվել է Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում։
«Հիմք ընդունելով Վերաքննիչ վարչական դատարանի թիվ ՎԴ/9814/05/21 վարչական գործով վճիռը եւ ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով` Նանե Ասատրյանին 2023 թվականի դեկտեմբերի 6-ից վերականգնել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնում»,- ասված է որոշման մեջ: