ԱՄՆ Սենատի հանրապետականները դեկտեմբերի 6-ին արգելափակել են Ուկրաինային եւ Իսրայելին օգնելու մասին օրինագիծը:
Հանրապետականները, ինչպես խոստացել էին, կողմ չեն քվեարկել փաստաթղթին, քանի որ դրանից բացառվել են Մեքսիկայի հետ ԱՄՆ-ի սահմանին միգրացիայի վերահսկման ավելի խիստ միջոցները։
Օրինագծի ընդունման համար անհրաժեշտ է 100-հոգանոց Սենատի 60 ձայն, սակայն քվեարկությունը 49 կողմ եւ 51 դեմ էր: