ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ Միացյալ Նահանգներն աջակցում է խաղաղ բանակցությունները շարունակելու ջանքերը: Բաքվում նախօրեին անցկացված իր հանդիպումները Օ՛Բրայենը «դրական եւ կառուցողական» է որակել:
«Պետքարտուղար Բլինքենը հուսով է, որ շուտով Վաշինգտոնում կհյուրընկալի արտգործնախարարներ Բայրամովին եւ Միրզոյանին՝ խաղաղ բանակցությունների համար»,- Х սոցցանցի իր գրառման մեջ նշել է ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը: