Դեկտեմբերի 8-ից Դավթաշենի կամրջի՝ Տիգրան Պետրոսյան փողոցից Խաչատրյան փողոց ուղղությամբ երթեւեկությունը կկազմակերպվի 4 գոտիով:
Քաղաքապետարանից հայտնել են, որ դրանցից աջ եզրային երկու գոտիներից կթույլատրվի միայն աջ՝ դեպի Հովսեփ Էմինի փողոց, եւ եւս երկու երթեւեկելի գոտուց ուղիղ՝ դեպի Խաչատրյան փողոց: