ԱՄՆ նախագահի թեկնածու Նիկի Հեյլին դեկտեմբերի 7-ին հայտարարել է, որ TikTok-ը պետք է մեկընդմիշտ արգելվի: Հեյլին դա հիմնավորել է այն փաստով, որ օրական 30 րոպե TikTok-ը դիտողները դառնում են 17%-ով ավելի հակասեմական եւ ՀԱՄԱՍ-ի կողմնակից:
«Հիմա գիտենք, որ 18-25 տարեկանների 50%-ը համարում է, որ ՀԱՄԱՍ-ը լուրջ պատճառ ուներ այն ամենի համար, ինչ նրանք արեցին Իսրայելի հետ»,- բանավեճի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ նախագահի թեկնածու Նիկի Հեյլին: