Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անդրադարձել է 1988 թվականի դեկտեմբերի 7-ին Հայաստանի հյուսիսում սարսափելի երկրաշարժի 35-ամյա տարելիցին՝ իր հարգանքի տուրքը մատուցելով անմեղ զոհերի հիշատակին։
«Հիշատակի ու սգո այս օրը Ֆրանսիայի դեսպանությունն իր համերաշխությունն է հայտնում հայ ժողովրդին»,- ասված է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության X-ի (նախկին Թվիթեր) գրառման մեջ։